Արա Ռոստոմյանի տնային կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով ու վարչական հսկողությամբ

Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը: Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր:

Ռոստոմյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորի հայր է, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների հետ մեղադրվում է ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի համար: Երկու ամիս առաջ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել էր տնային կալանքով:

Տեսանյութեր

Լրահոս