Ադրբեջանն ամրապնդում է պաշտպանունակությունն ու ազգային անվտանգությունը

Ադրբեջանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված ֆինանսական աջակցությունը 2026 թվականի պետական բյուջեի հիմնական առաջնահերթությունն է․ հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը Միլլի Մեջլիսի (խորհրդարան) լիագումար նիստում՝ «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Նախարարի խոսքով՝ 2026 թվականին բյուջետային ծախսերի 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթը, հատկացվում է պաշտպանությանը և ազգային անվտանգությանը։ Այս գումարը 319 միլիոն մանաթով ավելի է, քան ընթացիկ տարում։

«2026 թվականի պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 38.6 միլիարդ մանաթ, իսկ ծախսերը՝ 41.7 միլիարդ մանաթ։ Բյուջեի դեֆիցիտը կկազմի 3.1 միլիարդ մանաթ։ Բյուջեի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 31.1%-ը, եկամուտները՝ ՀՆԱ-ի 28.8%-ը, իսկ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2.3%-ը»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս