Ադրբեջանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ․ Էրդողան
Ադրբեջանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ ազգային ժողովում իշխող կուսակցության խմբակցության նիստում։
«Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի վերակառուցմանը։ Մենք միասին կզարգացնենք և՛ Սիրիան, և՛ Թուրքիան։ Հիշե՛ք, որ Սիրիայի, Պաղեստինի, Սուդանի, Ադրբեջանի, Իրանի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Ուկրաինայի և Իրաքի անվտանգությունն ուղղակիորեն կապված է մեր անվտանգության հետ»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։

