Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը. Կավելաշվիլի

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը և պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել իր ներդրումն ունենալ այս գործընթացում։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-20-ը։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930