Ադրբեջանը շահագրգռված է՝ արագացնելու աշխատանքները, որոնք ԱՄՆ-ը իրականացնում է «Թրամփի ուղու» շրջանակներում․ Բայրամովը՝ պետքարտուղարի տեղակալին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։

«Նրանք ողջունել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեղ ջանքերի կարևորությունը:

Նաև ընդգծել են տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Այս համատեքստում նշվել է Ադրբեջանի շահագրգռվածությունը՝ արագացնելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող աշխատանքները «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղու» շրջանակներում, որն ուղղված է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ ապահովելուն»:

Տեսանյութեր

Լրահոս