Բաժիններ՝

Ուկրաինայում պատերшզմը կավարտվի 2026 թվականին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Ուկրաինային 2026 և 2027 թվականների ֆինանսական օգնությունը պլանավորելիս Եվրոպական հանձնաժողովը ներկայումս ենթադրում է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կավարտվի 2026 թվականի վերջին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին ուղղված նոյեմբերի 17-ի նամակում՝ «Европейская правда»-ի փոխանցմամբ։

Ուկրաինայի համար 2026-27 թվականների ֆինանսավորման տարբերակների նախագծերը պատրաստելիս Եվրոպական հանձնաժողովը ենթադրում է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի վերջը։

«Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդի մասշտաբները զգալի են։ Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական կանխատեսումների համաձայն՝ ենթադրելով, որ պատերազմը կավարտվի մինչև 2026 թվականի վերջը և հաշվի առնելով ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և միջազգային գործընկերների կողմից խոստացված ողջ աջակցությունը՝ Ուկրաինան դեռևս կբախվի հսկայական պակասուրդի, որը չի կարող հաղթահարվել առանց նոր ֆինանսավորման», – գրել է ֆոն դեր Լեյենը ԵՄ առաջնորդներին։

Նա հիշեցրել է, որ 2025 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը պարտավորվել է բավարարել Ուկրաինայի 2026-2027 թվականների համար անհրաժեշտ ֆինանսավորման հրատապ կարիքները, ներառյալ՝ ռազմական և պաշտպանական ջանքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս