Ժամը 16։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ․ ՆԳՆ
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։
Հայտնում են ՆԳՆ-ից։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 51 անձ։

