Բաժիններ՝

Օրբանը ԵՄ-ի կողմից Ուկրաինային ֆինանսավորումը անվանել է «խելագարություն»

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «խելագարություն» է անվանել Եվրամիության կողմից Ուկրաինային ֆինանսավորում հատկացնելու որոշումը։

«Ի՜նչ խառնաշփոթի մեջ են ուզում Բրյուսելում նետել եվրոպացի հարկատուների փողերը։ Սա խելագարություն է», – գրել է նա X հարթակում:

Օրբանի խոսքով՝ եվրոպացի հարկատուների միջոցները եթե չծախսվեն առաջնագծում, կտրամադրվեն ռազմական մաֆիային։ Նա ընդգծել է, որ Հունգարիան իր քաղաքացիների միջոցները չի ուղղորդի Ուկրաինայի ֆինանսավորմանը և չի ենթարկվի Ուկրաինայի նախագահի շանտաժին։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրոյի փոխանցման մասին՝ ռուսական ակտիվներից եկամուտների համար հատկացված G7 վարկային գծի շրջանակներում: Նա նաև նշել է, որ այս քայլով Եվրահանձնաժողովի հիմնական նպատակն է մեծացնել Ռուսաստանի ծախսերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս