Ուկրաինան պիտի հասկանա, որ վաղ թե՝ ուշ, ստիպված կլինի ՌԴ-ի հետ բանակցություններ վարել. Պեսկով
Կրեմլը ի գիտություն է ընդունել Ռուսաստանի հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունները, որոնք կարևոր են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ուկրաինան նման հայտարարությունների ֆոնին, անշուշտ, պիտի հասկանա, որ վաղ թե՝ ուշ, ստիպված կլինի բանակցություններ վարել», -նշել է Պեսկովը:
Պեսկովը նաև նշել է, որ ԱՄՆ միջուկային զենքի փորձարկումները նշանակում են, որ միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի գործողության բավականին երկար ժամանակահատվածը կընդհատվի:
«Ինչպես մեր նախագահը բազմիցս ասել է, այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կգործի համապատասխանաբար», – նշել է նախագահի Պեսկովը։

