Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ձերբակալել են խուլիգանության հոդվածով

Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով տևական ժամանակ չէր կարողանում մտնել իր պաշտպանյալի բնակարան։

Քննչական կոմիտեից էլ, ի պատասխան 168.am-ի հարցի ինչ գործողություններ են կատարվում փոդքասթի հեղինակների բնակարաններում, պատասխանել էին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։

Քննիչը հայտնեց, որ Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության համար: Պատճառը «Իմնեմնիմի» փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, հայտնում է «Ազատությունը»

Տեսանյութեր

Լրահոս