Բաժիններ՝

Թաիլանդը դադարեցնում է Կամբոջայի հետ խաղաղության հռչակագրի գործողությունը

Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը հրաման  է տվել  անհապաղ դադարեցնել Կամբոջայի հետ խաղաղության հռչակագրի գործողությունը։ Պատճառը հակահետևակային ականի պայթյունից երկու թաիլանդացի զինվորի վիրավորվելու միջադեպն է: Այս մասին հայտնում է The Nation թերթը։

«Այն, ինչին մենք ձգտում էինք, այժմ պետք է հետաձգվի այնքան ժամանակ,մինչև հստակություն չմտցվի: Պատահարը հստակ ցույց է տալիս, որ մեր երկրի անվտանգության նկատմամբ թշնամանքը չի նվազել: Այս առումով բոլոր հետագա գործողությունները պետք է դադարեցվեն», – մեջբերում է թերթը վարչապետի խոսքը։Չանվիրակունն աջակցություն է հայտնել Թաիլանդի զինված ուժերին միջադեպի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Կամբոջայի հետ սահմանին պարեկության ժամանակ:

«Ես արդեն նրանց ասել եմ, որ գործեն այնպես, ինչպես անհրաժեշտ են համարում: Ես նրանց հետ եմ և հավանություն եմ տալիս նրանց յուրաքանչյուր քայլին», – հավելել է նա: Թաիլանդի կառավարության մամուլի քարտուղար Սիրիփոնգ Անգխասակունկիետը հայտարարել է, որ «նոյեմբերի 12-ին նախատեսված կամբոջացի ռազմագերիների ազատ արձակումը նույնպես կդադարեցվի»: 

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Հուն Մանեթը և Անութին Չանվիրակունը հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:

Այս նպատակներին հասնելու համար նրանք համաձայնել են «իրականացնել ռազմական ապաէսկալացիա ԱՍԵԱՆ-ի դիտորդական խմբի դիտարկման և հսկողության ներքո, ներառյալ ծանր սպառազինության և տեխնիկայի հետքաշումը սահմանից և դրանց վերադարձը համապատասխան ռազմական օբյեկտներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս