Բաժիններ՝

Թրամփը դադարեցրել է Նիգերիային աջակցությունը և սպառնացել ռազմական գործողություններով

Միացյալ Նահանգները դադարեցնում է Նիգերիային տրամադրվող ամբողջ աջակցությունն այդ երկրում քրիստոնյաների սպանությունների պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահ նախագահ Դոնալդ Թրամփը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ Պատերազմի նախարարությանը հրահանգել է պատրաստվել հնարավոր ռազմական գործողության, որը կլինի «արագ և դաժան»:«Լավ կլինի, որ Նիգերիայի կառավարությունն արագ գործողություններ ձեռնարկի, քանի դեռ շատ ուշ չէ», – նախազգուշացրել է Թրամփը: 

Վաշինգտոնը նաև Նիգերիան դասել է «հատուկ մտահոգություն առաջացնող» երկրների շարքին, որտեղ ոտնահարվում են կրոնական ազատությունները: 

Նիգերիայի կառավարությունը հայտարարել է, որ այս դասակարգումը հիմնված է ապատեղեկատվության վրա: Նիգերիայի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ կողջունեն Վաշինգտոնի օգնությունը իսլամիստ խռովարարների դեմ պայքարում, եթե հարգվի երկրի տարածքային ամբողջականությունը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս