Բաժիններ՝

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը երկրի 40 խոշոր օդանավակայաններում կկրճատի չվերթերի 10%-ը՝ արդեն 36 օր շարունակվող շաթդաունի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Այս որոշումը պայմանավորված է օդային երթևեկության անվտանգության նկատառումներով:

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտնել է, որ ձեռնարկված միջոցառումները կչեղարկվեն, եթե դեմոկրատները համաձայնության գան բյուջեի շուրջ և կառավարության աշխատանքի մասնակի կասեցումն ավարտվի: Շաթդաունի պատճառով ավիացիոն ոլորտի աշխատակիցների լուրջ պակաս է առաջացել, տասնյակ հազարավոր աշխատակիցներ էլ վարձատրություն չեն ստանում աշխատանքի դիմաց:

Դաշնային ֆինանսավորման պակասի պատճառով երկրում խնդիրներ են առաջացել նաև պարենային օգնություն ստացող անձանց համար: Այս շաթդաունը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում ամենաերկարը: Նախորդ 35-օրյա ռեկորդը գրանցվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ 

Հոկտեմբերի 1-ից շարունակվող շաթդաունի պատճառ են դարձել հանրապետականների և դեմոկրատների միջև բյուջեի նախագծում առողջապահական ծախսերի շուրջ տարաձայնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս