Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Հաղթողները կորոշվեն արագ շախմատի թայ-բրեյքում:
Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ: Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:

