Բաժիններ՝

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է պաղեստինցի դիվանագետների հետ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայք Ուոլցը Նյու Յորքում հանդիպել է պաղեստինցի դիվանագետների պատվիրակության հետ՝ քննարկելու Անվտանգության խորհրդի բանաձևը, որը Վաշինգտոնը ցանկանում է ընդունել՝ պատերազմից հետո Գազայի անվտանգությունն ապահովելու համար Միջազգային կայունացման ուժեր ստեղծելու նպատակով։

Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Աղբյուրը հայտնել է, որ Պաղեստինի ինքնավարության պատվիրակություննը հանդիպմանը փորձել է հիմնավորել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի տեքստում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, աղբյուրը նշել է, որ նրանք ցանկանում էին ավելի անմիջական կապեր հաստատել Միջազգային կայունացման ուժերի և տեխնոկրատ ​​կառավարության հետ, որն, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, պատերազմից հետո կկառավարի Գազան:

Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի առաջին փուլի շուրջ:

Ծրագիրը ներառում է ժամանակավոր տեխնոկրատ ​​կառավարության ու ԱՄՆ նախագահի գլխավորած միջազգային վերահսկողական մարմնի ստեղծում, ինչպես նաև պատանդների ու գերիների փոխանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս