Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան դատապարտում է իր դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները և հայտարարում, որ դրանք ոչ մի նշանակություն չեն ունենա Վաշինգտոնի նկատմամբ Փհենյանի քաղաքականության համար։

«Վերջերս ԱՄՆ-ի նոր վարչակազմն իշխանության գալուց հետո հրապարակել է ԿԺԴՀ-ի դեմ միակողմանի պատժամիջոցների՝ թվով հինգերորդ փաթեթը։ Այսպիսով, ԱՄՆ-ի վարչակազմը հստակ ցույց է տվել իր դիրքորոշումը՝ մինչև վերջ թշնամաբար վերաբերվել մեր պետության նկատմամբ», -ասվում է ԱՄՆ-ի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Կիմ Ըն Չհորի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«ԱՄՆ-ի պատժամիջոցները, ինչպես անցյալում, որևէ ազդեցություն չեն ունենա ԱՄՆ-ի նկատմամբ մեր մտածողության և մոտեցման վրա», – ընդգծել է նա և հավելել, որ չի կարելի «նոր արդյունքների» սպասել՝ կրկնելով «անհաջող հին սցենարը»։

Կիմ Ըն Չհորը հավելել է, որ Փհենյանը «հայելային ձևով» կվերաբերվի Վաշինգտոնին, որը հաստատել է իր թշնամական տրամադրվածությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս