23-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց ու դանակ են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկություններ, նոյեմբերի 3-ին Շինարարների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոց ու գաղտնի փականով դանակ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

