Բաժիններ՝

Արմավիրում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mercedes»-ը․ վերջինն այնուհետև բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։55-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է գազատար խողովակին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն գազատար խողովակից սկսվել է գազի արտահոսք։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս