Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառով 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

Թուրքական դատարանը 11 մարդու դատապարտել է ցմահ ազատազրկման՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու լեռնադահուկային հանգստավայրում հունվարին տեղի ունեցած հրդեհի դեպքով, որի հետևանքով զոհվել է 78 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Դպրոցական արձակուրդների ժամանակ շատ ընտանիքներ են մեկնել լեռնադահուկային հանգստավայր: Զոհերի թվում է 34 երեխա։ Եվս 137 մարդ վնասվածքներ է ստացել։Ցմահ դատապարտյալների թվում է «Գրանդ Քարթալ» հյուրանոցի սեփականատերը:

Մեղադրյալների թվում են նաև հյուրանոցի խորհրդի անդամներ, մենեջերներ և աշխատակիցներ, ինչպես նաև փոխքաղաքապետ և հրշեջ ծառայության աշխատակիցներ։

Անկախ փորձագետները նշել են, որ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բացակայել են հրդեհային անվտանգության տարրական միջոցառումները։

Հրդեհը սկսվել է 12-հարկանի շենքի ռեստորանի հատակից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031