 
                        42-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Վաղարշապատ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 42-ամյա մի տղամարդ, որը սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        