Բաժիններ՝

Շախմատի աշխարհի գավաթում Հայաստանն ունի 5 մասնակից

Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 5 շախմատիստով:

Հնդկաստանի Գոայում քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 206 գրոսմայստեր: Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ» մրցակարգով` պարտվողը դուրս է մնում գավաթի խաղարկությունից:

Գավաթի խաղարկությունում կխաղարկվի շախմատի հավակնորդների մրցաշարի 3 ուղեգիր:  Այն կմեկնարկի նոյեմբերի 1-ին ու կեզրափակվի նոյեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս