Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առաջիկայում համաձայնագիր կնքելու մասին

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հարավային Կորեայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հոկտեմբերի 30-ին նախատեսվող հանդիպման ընթացքում Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային համաձայնություն ձեռք կբերվի։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Կարծում եմ՝ մենք կունենանք համաձայնագիր», – նշել է նա Հարավային Կորեայի Գյոնջու քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովում ելույթի ժամանակ։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ դա կլինի «լավ համաձայնագիր երկու կողմերի համար»։Նա նաև շեշտել է, որ դա կլինի հիանալի արդյունք, որը «ավելի լավ է, քան կռվելը» և «բոլոր տեսակի խնդիրների միջով անցնելը»։

«Աշխարհը հետևում է, և կարծում եմ՝ մենք կունենանք մի բան, որը շատ կոգևորի բոլորին», – ասել է նա։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կքննարկեն առևտրային խնդիրները, մասնավորապես՝ չինական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի նվազեցումը՝ Պեկինի կողմից ֆենտանիլի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութերի արտահանումը սահմանափակելու պարտավորության դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031