ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ուկրաինան առաջիկա ամիսներին 2 միլիարդ դոլարի օգնություն կստանա
Առաջիկա ամիսներին Ուկրաինային որպես օգնություն կհատկացվի 2 միլիարդ դոլար: Այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում մենք, հավանաբար, պետք է ևս 2 միլիարդ կամ ավելի դոլար հավաքենք։ Մենք ակնկալում ենք, որ դա կարվի շատ շուտով», – ասել է Ուիթաքերը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը կդառնա «այդ ամենի յուրատեսակ ավարտը»։
Նա հավելել է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն եվրոպական երկրների միջոցով Ուկրաինային կմատակարարի 12 կամ 15 միլիարդ դոլարի ամերիկյան զենք։

