Բաժիններ՝

Մեզ նույնպես երաշխիքներ են պետք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կոնկրետ արդյունքներ կտա. Լավրով

Մեզ նույնպես երաշխիքներ են պետք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կոնկրետ արդյունքներ կտան, հայտնել է ՌԴ արտգործնախարարը

«Անկորիջում նախագահներ Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ, մենք աջակցել էինք այն առաջարկներին, որոնք դրանից մի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը բերել է Մոսկվա և որոնց հիման վրա մենք պատրաստ էինք առաջ շարժվել վերջնական պայմանավորվածության համար», – հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը չեղարկել էր Հունգարիայում Թրամփ-Պուտին հանդիպումը, որը պիտի տեղի ունենար հոկտեմբերի 30-ին: Նա շեշտել է, որ հանդիպումն իրականացնելու համար անհրաժեշտ են կոնկրետ երաշխիքներ, որ այն կհանգեցնի վերջնական համաձայնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս