Բաժիններ՝

Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզի մրցաշարում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզի ATP մրցաշարում:

Տղամարդկանց մենախաղի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցել է ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Իտան Քուիննի հետ ու մոտ մեկ ժամ ձգված մրցախաղում հաղթել է 2 սեթում` 6:1, 6:1 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում:

Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս