Բաժիններ՝

Երևանում «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել նշված փողոցի 85/7 հասցեում գործող «Team Telecom» ընկերության մասնաճյուղերից մեկի պատին և կոտրել ապակին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս