Այս վտանգավոր խաղը մի օր ավարտվելու է. տակը մնալու են ռեժիմի դեմքի համար խամաճիկ ծառայածներն ու «գլխարկ փոխողները». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունը միանգամից մի քանի ճակատով է խաղում, սակայն բոլորը մեկ ընդհանուր նպատակի են ծառայեցվում` երկրի օկուպացիա և իշխանության երկարաձգում:

Փորձում են չեզոքացնել համայնքների այն ղեկավարներին, որոնք յուրային չեն, շուտով նաև պայմանական չեզոքներով էլ կզբաղվեն:

Երկրորդ, փորձում են հեղինակազրկել երկրում ամենաբարձր հանրային վստահություն վայելող կառույցը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Արանքում էլ Վաղարշապատում փորձում են ընտրություն կրել` այնտեղ կենտրոնացնելով իրենց ողջ ռեսուրսը: Այնտեղ փորձում են ներկայանալ մի թեկնածուով, ով իրականում շիրմայի դեր ունի, իսկ տակը թաքցված է այս իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը` օդիոզ դեմքերով, ճամբարափոխներով ու պետության ոչնչացման գաղափարներով:

Խորամանկ աղվեսը միշտ երկու ոտքով է թակարդն ընկնում: Մեկ է` այս վտանգավոր խաղը մի օր ավարտվելու է, իսկ տակը մնալու են ռեժիմի դեմքի համար խամաճիկ ծառայածներն ու «գլխարկ փոխողները»»:

Տեսանյութեր

Լրահոս