Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ կա վիրավnր
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար – վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Վաղարշյան – Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել վճարային տերմինալին, ինչի հետևանքով էլ, ըստ նախնական տեղեկությունների, մայթին կանգնած հետիոտնը բախվել է «Opel»-ին։
Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

