Հռոմի պապի հատուկ դեսպանորդը հույս ունի, որ Լևոն XIV-ը կկարողանա այցելել Բելառուս
Հռոմի պապ Լևոն XIV-ի հատուկ դեսպանորդ կարդինալ Կլաուդիո Գուջերոտին, որը մասնակցում է Բելառուսում Պինսկյան թեմի 100-ամյակի տոնակատարություններին, հույս է հայտնել, որ պապը կկարողանա ապագայում այցելել հանրապետություն:
«Ես մխիթարություն եմ գտնում ձեր աչքերի մեջ նայելով։ Չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին՝ դուք միշտ պահպանում եք ձեր արժանապատվությունը։ Ուզում եմ սա ասել Հռոմի պապին։ Ցանկանում եմ նրան փոխանցել ձեր բոլոր ողջույններն ու աղոթքները։ Հուսանք, որ ապագայում նա կկարողանա անձամբ տեսնել ձեզ և այն, ինչ ես տեսա, երբ այստեղ էի», -այս մասին Գուջերոտին ասել է Պինսկի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճարում մատուցված պատարագի ժամանակ։
Նրա խոսքերը մեջբերել է «Բելտա» լրատվական գործակալությունը։

