Բաժիններ՝

Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետերը օդերևութաբանական զոնդերով ծխախոտի մաքսանենգության պատճառով

Բելառուսից օդերևութաբանական զոնդերի միջոցով ծխախոտի մաքսանենգության պատճառով Լիտվայում ուրբաթ ուշ երեկոյան դադարեցվել է Կաունասի և Վիլնյուսի օդանավակայանների գործունեությունը։ 

Այս մասին հայտնում է Լիտվայի ազգային ռադիոն` մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով այս շաբաթ արդեն երկրորդ անգամ որոշում է կայացվել ժամանակավորապես փակել Բելառուսի հետ դեռևս գործող սահմանային երկու անցակետերը։

«Այս իրավիճակին ի պատասխան՝ Պետական ​​սահմանապահ ծառայությունը մինչև ժամը 12:00-ն փակել է Բելառուսի հետ Շալչինինկայի և Մեդինինկայի սահմանային անցակետերը», – աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։

Ըստ վարչապետի՝ Բելառուսից Լիտվա օդերևութաբանական զոնդերի զանգվածային մաքսանենգության կրկնության դեպքում, հարևան երկրի հետ սահմանը լիովին կփակվի։

Նշվում է, որ շաբաթվա ընթացքում Լիտվա են անցել մի քանի տասնյակ մաքսանենգ օդերևութաբանական զոնդեր։ Արդյունքում, Վիլնյուսի օդանավակայանի գործունեությունը խափանվել է, ինչը ազդել է մոտ 30 չվերթի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս