Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները մտադիր են անդրադառնալ Թայվանի խնդրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ կայանալիք հանդիպմանը բարձրացնել Թայվանին վերաբերող հարցերը։

«Ես կխոսեմ Թայվանի մասին։ Այնտեղ չեմ գնա, բայց կխոսեմ դրա մասին», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշել է Թրամփը լրագրողների հետ հանդիպմանն ու հավելել, որ մեծ հարգանք է տածում Թայվանի նկատմամբ։

Նրա խոսքով՝ շատ բան ունեն քննարկելու նախագահ Սի Ծինպինի հետ։ «Նա ևս շատ բան ունի քննարկելու մեզ հետ։ Կարծում եմ՝ լավ հանդիպում կլինի», -ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը բացել է փակագծերը՝ նշելով, որ անդրադառնալու են նաև ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի՝ Չինաստան մատակարարման հետ կապված հարցերի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս