Չորրորդ, դուք տուն մտնող , զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Ուրեմն գիշերը հրապարակում են տեսանյութը ու սկսում ալիբիների ձևավորումը: Առավոտյան գցում են ինֆոդաշտ, որ սրա հետևում կանգնած է Կաթողիկոսը շահ ունենալով ազատվել Արշակ Սրբազանից: Հետո սլիվ արած նույն ՏԳ ալիքով կոչ են անում Կաթողիկոսին ազատվել Արշակ Սրբազանից, որ իբր Փաշինյանի բերանը նման բաներով լեզու չդնի: Հետո ՄԻՊ-ին կանաչ լույս են տալիս, որ կոշտ հայտարարություն անի:
Մաքրվում ու մաքրվում են ժրաջան կերպով, բայց շատ վատ են մաքրվում:
Առաջին, սրա շահառուն նա է, ով սա առաջինը մատնացույց անելով բողոքեց, որ իրենից ինչ որ բան են ուզում:
Երկրորդ, Արշակ Սրբազանը սրանից ոչ միայն չտուժեց այլ ապացուցեց, որ ունի առողջ, նորմալ տղամարդկային կողմնորոշում:
Երրորդ, նրա մեղքն ու հանցանքը շարունակում է մնալ բացառապես ՀԱԵ-ի գործը, ոչ թե հրապարակման շահառուների:
Չորրորդ, դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս»:

