Բաժիններ՝

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքելով 14.833 միավոր` դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Աշխարհի չեմպիոն դարձավ ՕԽ չեմպիոն Կարլոս Յուլոն Ֆիլիպիններից:

Արթուր Դավթյանն աշխարհի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալակիր է, նա երեք անգամ` 2021, 2023, 2025 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե, Փարիզի ՕԽ-ի արծաթե մեդալակիր է:

Նախօրեին Հայաստանի հավաքականից աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031