2025 թվականին բանակում մшհվшն դեպքերը զգալիորեն նվազել են․ Պապիկյան
2025 թվականին հայկական բանակում մահվան դեպքերը զգալիորեն նվազել են։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ընթացիկ տարվա վերջին տվյալներով՝ բանակում ծառայության հետ կապված մահվան 5 դեպք է գրանցվել։ Զինծառայողներից երկուսը մահացել են հիվանդությունից, մեկը հոսանքահարվել է, մեկը մահացել է կայծակի հարվածից, մեկն էլ ինքնասպանություն է գործել»,- նշել է նա։
Անդրադառնալով դիտարկումներին, թե ժամկետային ծառայության կրճատման ֆոնին պահեստազորայիններին ուղարկում են առաջնագիծ, Պապիկյանն ասել է․ «Մենք ունենք 44-օրյա պատերազմի բացասական փորձ, երբ մարդիկ տարիներ շարունակ պատրաստություն չեն անցել, չեն յուրացրել պահեստազորայինի տարրական խնդիրները, իսկ երբ եկել է բանակ զորակոչվելու և առաջադրանքներ կատարելու ժամանակը, նրանք չեն իմացել իրենց առջև դրված խնդիրները։
Մենք հիմա դա փոխել ենք և տարածքային պաշտպանության զորքեր ենք ձևավորել, որտեղ վաշտի հրամանատարից սկսած մինչև բրիգադի հրամանատար գործող պաշտոնյաներ են»,-նշել է նա։
Պապիկյանի խոսքով՝ սկզբում պահեստազորայիններին ներգրավելու խնդիրներ կային, բայց այսօր հաջողվում է 100 տոկոսանոց արդյունք ապահովել։

