
ԱՄՆ-ն G7-ից ակնկալում է Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ուժեղացում. Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԵՄ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Մեծ յոթնյակի երկրները մեծացնեն Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը։ Հանդիպումների բովանդակության մասին հաղորդագրություններ է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլի հետ հանդիպման ժամանակ Բեսենթն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը Եվրոպայից ակնկալում է «Ռուսաստանի վրա G7-ի ճնշման ակտիվ ուժեղացում»։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Եվրամիության կողմից նախատեսվող աջակցությունն Ուկրաինային։ Այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ «Եվրոպան կգլխավորի Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացումը G7-ի համակարգված ջանքերի միջոցով», ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզի և Եվրամիության տնտեսության ու արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի հետ հանդիպումների ժամանակ։
Կանադայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի հետ հանդիպման ընթացքում նա նույնպես ընդգծել է, որ վարչակազմն ակնկալում է, որ «Կանադան Եվրոպայի և Միացյալ Թագավորության հետ միասին կուժեղացնի Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը G7-ի համակարգված ջանքերի միջոցով»։