Բաժիններ՝

Ադրբեջանը համաձայնել է զորքեր ուղարկել Գազայի կայունացման համար․ The Times of Israel Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/197518/ ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Ադրբեջանը համաձայնել է զորքեր ուղարկել Միջազգային կայունացման ուժերին (ISF), որոնք կօգնեն ապահովել պատերազմից հետո Գազայի հատվածի անվտանգությունը։ Այս մասին The Times of Israel–ին հայտնել են հարցին ծանոթ կառավարության երեք պաշտոնյաներ։

Մինչ օրս Ինդոնեզիան միակ երկիրն է, որը հրապարակայնորեն պարտավորվել է զորքեր ուղարկել ISF-ին՝ հայտարարելով, որ առաքելության շրջանակում կուղարկի 20,000 զինվոր։

Երեք աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նաև բանակցություններ է վարել այլ երկրների հետ, և գաղտնի կերպով նմանատիպ պարտավորություն է ստանձնել Ադրբեջանը։

Ադրբեջանի դեսպանատները Վաշինգտոնում և Թել Ավիվում չեն արձագանքել մեկնաբանության համար բազմիցս արված խնդրանքներին։

Ըստ The Times of Israel-ի՝ անցյալ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Անկարան նույնպես պատրաստ է ուժեր ուղարկել Գազա։

Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյո՞ք Իսրայելը կթույլատրի թուրքական ուժերի ներկայությունը Գազայում՝ պատերազմի սկզբից ի վեր երկու երկրների միջև կապերի վատթարացման ֆոնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս