Բաժիններ՝

Գերմանիան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին խորհրդակցությունների համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին՝ պայմանավորված ԵՄ-ի և անձամբ իր դեսպանի նկատմամբ ատելություն սերմանելու հանգամանքով։ Ինչպես նշված է Գերմանիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, Վրաստանի ղեկավարությունը ամիսներ շարունակ ատելություն է սերմանել ԵՄ-ի, և նույնիսկ անձամբ Գերմանիայի դեսպանի նկատմամբ։

Հետևաբար, որոշվել է դեսպան Ֆիշերին հետ կանչել խորհրդակցությունների՝ հաջորդ քայլերը քննարկելու համար։ Նշվում է, որ հոկտեմբերի 20-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կանդրադառնա այս հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս