Բաժիններ՝

Երևանում փրկարարներն ու պարեկները Հրազդան գետից դուրս են բերել այնտեղ հայտնված 70-ամյա կնոջը. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի զբոսայգու կողմից, քաղաքացին ընկել է Հրազդան գետը և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում փրկարարները գետից դուրս են բերել մոտ 70 տարեկան կնոջը, ապա ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանի, կրտսեր պարեկ Գևորգ Յութինյանի հետ շտապօգնության բժիշկների օգնությամբ կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիիրի քննչակա բաժին:

Արաբկիրի ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս