
Ծանր հիվանդությունից հետո առաջին անգամ Բայդենը երևացել է հանրության առջև

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ երևացել է հանրության առջև այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա ճառագայթային թերապիա է անցնում շագանակագեղձի քաղցկեղի դեմ, հաղորդում է New York Post-ը։
Նա մասնակցել է Բրենդիվայնի Սուրբ Հովսեփ եկեղեցում երեկոյան պատարագին։