Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին կհանդիպի Սահիբա Գաֆարովայի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով մեկնում է Ժնև։ Նա հոկտեմբերի 21–ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

«Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել, կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է։ Հուսամ հանդիպումը լավ կանցնի»,– ասել է Սիմոնյանը օդանավակայանից հրապարակված տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031