
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկ հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը 104-րդ հորիզոնականում է՝ նախորդ աղյուսակի համեմատ նահանջելով 1 հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականում Իսպանիայի հավաքականն է, աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 2-րդն է, երրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականն է: Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Խորվաթիայի և Իտալիայի հավաքականները: