Բաժիններ՝

Unity EURO Cup 2025. Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

Նիդերլանդներում ավարտվեց Unity EURO Cup 2025-ը։ Unity EURO Cup 2025. Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը

Հայաստանի թիմը հաջող արդյունքներ գրանցելով դուրս էր եկել փլեյ-օֆֆ, որտեղ հաղթահարել էր Հյուսիսային Իռլանդիայի (2:1) և Իռլանդիայի (2:1) արգելքները։

Կիսաեզրափակիչում մեր ընտրանին առավելության հասավ Հունաստանի նկատմամբ 1:0 հաշվով։

Եզրափակիչ խաղում Հայաստանի թիմը հանդիպեց Ֆինլանդիային։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էին ֆինները։

Unity EURO Cup-ը ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնությունն է։ Այս մրցաշարը հիշեցնում է, որ ֆուտբոլը ուժ ունի միավորելու մարդկանց՝ անկախ նրանց պատմությունից կամ ծագումից։ Այն ապացուցում է, որ սպորտը կարող է դառնալ ներառման, հույսի և նոր հնարավորությունների հարթակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս