Բաժիններ՝

Մերցը հայտարարել է Եվրոպայի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտության մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է  Եվրոպայի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտության մասին և պնդել, որ Գերմանիան, Եվրամիությունը (ԵՄ) և ՆԱՏՕ-ն «ոչ մեկին չեն  սպառնում»։

«Այսօր Եվրահանձնաժողովը կներկայացնի մինչև 2030 թվականը նախատեսված ճանապարհային քարտեզ, որը նպատակ ունի համակարգված կերպով ամրապնդելու մեր համատեղ պաշտպանական ներուժը: Մենք այդ ճանապարհային քարտեզը կքննարկենք հաջորդ շաբաթ Եվրոպական խորհրդում: Ակնհայտ է, որ եվրոպացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստաձնեն իրենց պաշտպանունակության համար», – ինչպես հաղորդում է BBC-ն, նշել է Մերցը՝ Բունդեսթագում  խոսելով հոկտեմբերի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ: 

Եվրոպան, նրա խոսքով, «պետք է ավելի սերտորեն համաձայնեցնի իր գործողությունները, ավելի լավ համակարգի դրանք և գործի ավելի վճռականորեն և ավելի արագ»:

«Մենք ցանկանում ենք պաշտպանել մեզ եվրոպական ձևով, ուստի պետք է նաև զինվենք եվրոպական ձևով: Եվրոպայի պաշտպանական գործակալությունը կենտրոնական դեր է խաղում մեր աշխատանքում», – ընդգծել է կանցլերը։

ԵՄ յուրաքանչյուր անդամ պետություն, ինչպես նշել է Մերցը, պետք է իր ավանդը ներդնի Եվրոպայի ամրապնդման գործում։ Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը մշակում է հիբրիդային սպառնալիքների հակազդման գործողությունների պլան։

«Նորաստեղծ Ազգային անվտանգության խորհուրդը մշակում է հիբրիդային սպառնալիքների հակազդման համալիր գործողությունների պլան, որը կքննարկվի մի քանի օր անց խորհրդի առաջին նիստում», – եզրափակել է Գերմանիայի կանցլերը։

Ավելի վաղ պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է ավելի քան հնգապատկել ԵՄ ռազմական բյուջեն 2028-2034 թվականների հաջորդ յոթնամյա բյուջետային պլանի շրջանակներում՝ Միության ռազմական ծախսերը 25,5 միլիարդ եվրոյից հասցնելով մինչև 131 միլիարդ եվրոյի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031