
Ֆրանսիայի խորհրդարանում մերժվել է Լեկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը մերժել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուին անվստահություն հայտնելու բանաձևը։ Ձախակողմյան La France Insoumise (թարգմանաբար՝ «Չհանձնվող Ֆրանսիա») կուսակցության կողմից Լեկոռնյուի կառավարությանն անվտսահություն հայտնելու մասին բանաձևի անցկացման համար հարկավոր 289 ձայներից հնարավոր է եղել ստանալ միայն 271-ը։
Այդպիսով, Լեկոռնյուն կարողացել է հաղթահարել անվստահություն հայտնելու նպատակով խորհրդարանում նախատեսված երկու քվեարկություններից առաջինը։ Երկրորդ քվեարկությունը տեղի կունենա առաջիկա մեկ ժամվա ընթացքում։
Դրա նախաձեռնողը ծայրահեղ աջակողմյան Rassemblement national (թարգմանաբար՝ Ազգային ճակատ) կուսակցությունն է։ Ակնկալվում է, որ անվստահության երկրորդ քվեարկությունը ևս կտապալվի։
Պատճառը Լեկոռնյուի առաջարկն է՝ հետաձգել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները։