Բաժիններ՝

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման կասեցումն անհանգստություն է առաջացրել Եվրահանձնաժողովում

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հոկտեմբերի 15-ին Ֆրանսիային փոխանցել է, որ կենսաթոշակային բարեփոխման կասեցումը լուրջ հետևանքներ կունենա բյուջեի համար, ուստի կարևոր է միջոցներ ձեռնարկել Փարիզի կողմից իր պարտավորությունները պետական ​​ֆինանսների բնագավառում կատարելու համար: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

«Մենք ուշադիր հետևում ենք բյուջետային քննարկումներին, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխման կասեցմանը, քանի որ դա զգալի բյուջետային հետևանքներ է ունենալու», – ասել է տնտեսական հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Վալդիս Դոմբրովսկիսը Վաշինգտոնում, որտեղ նա գտնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների նստաշրջանի և G7-ի երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցության նպատակով։Նրա խոսքով, կարևոր է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Ֆրանսիայի կողմից բյուջեի դեֆիցիտը կրճատելու ուղղությամբ պարտավորությունները կատարելու համար։

Եվրահանձնաժողովն առաջիկայում Փարիզից ակնկալում է «համալիր առաջարկներ», որպեսզի ի վիճակի լինի պատշաճ գնահատում ​​անցկացնել, մասնավորապես, պահպանել բյուջետային քաղաքականությունը՝ նպատակ ունենալով բյուջեի դեֆիցիտը միջնաժամկետ հեռանկարում կրճատել մինչև 3%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս