
Մենք հանձնառու ենք համագործակցել Հայաստանի հետ COP-17-ը խթանելու համար. ՄԱԿ ներկայացուցիչ

Քարտուղարությունը հանձնառու է համագործակցել Հայաստանի հետ՝ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի ներառական և արդյունավետ կոնֆերանսը (COP-17) խթանելու համար, գրել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը:
«Մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում։ Մենք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարությունը, հանձնառու ենք համագործակցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի համակարգի գործընկերների հետ՝ աջակցելու Հայաստանին հաջորդ տարի Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի ներառական և արդյունավետ կոնֆերանս անցկացնելու գործում», – իր գրառման մեջ ընդգծել է Աստրիդ Շումեյքերը։