
ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել ևս երկու պատանդի մարմիններ

ՀԱՄԱՍ-ի ճյուղ համարվող «Իզզ ադ-Դին ալ-Կասսամ» բրիգադի անդամները հայտարարել են, որ Գազայի հատվածում Կարմիր խաչին են հանձնել ևս երկու իսրայելցի պատանդի մարմինները՝ համաձայն ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանների։
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Բրիգադի անդամները հավաստիացրել են, որ մնացած մարմինների որոնման և վերադարձի համար անհրաժեշտ են զգալի ջանքեր և հատուկ սարքավորումներ, և որ իրենք մեծ ջանքեր են գործադրում գործն ավարտին հասնելու համար։
Իսրայելի բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Կարմիր խաչի միջոցով իրենց են հանձնվել պատանդների աճյուններ, որոնք նույնականացման նպատակով ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվի կատարել համաձայնագիրը և զինաթափվել։