
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի զինաթափվել․ Կաց

Իսրայելը մտադիր է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվի զինաթափվել։ s of Israel-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել համաձայնագրի պայմանները, Իսրայելն ԱՄՆ-ի հետ համակարգված կերպով կվերսկսի մարտական գործողությունները և կգործի՝ հանուն ՀԱՄԱՍ-ի լիակատար ջախջախման, Գազայում իրականությունը փոխելու և հասնելու պատերազմի բոլոր նպատակներին», – ասվում է Կացի գրասենյակի հայտարարության մեջ։
Կացը հրամայել է բանակին պատրաստել գործողությունների «համապարփակ ծրագիր»՝ Գազայում մարտական գործողությունները վերսկսելու անհրաժեշտության դեպքում։Ավելի վաղ X-ում արված գրառման մեջ Կացը նշել էր, որ պայմանավորվածությունների ցանկացած խախտում կարժանանա անհապաղ արձագանքի։
«Երեկ ահաբեկիչները, որոնք փորձեցին մոտենալ և անցնել, կանխվեցին, և դա կշարունակվի նաև ապագայում»,- նշել է Կացը գրառման մեջ։