Բաժիններ՝

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk թևավոր հրթիռներ: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այդ մասին հայտնել է Ամերիկյան Անվտանգության Կենտրոնի տնօրեն Սթեյսի Փեթիջոնը։

Նրա գնահատմամբ՝ այդ հանգամանքն արդյուհանդերձ չի կարող հիմնարար կերպով փոխել պատերազմի դինամիկան։

ԱՄՆ-ի ունեցած Tomahawk հրթիռների ճշգրիտ թիվը անհայտ է։ Պենտագոնի նախկին պաշտոնյա Մարկ Կանսիանը, ով այժմ աշխատում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, գնահատում է, որ կարող է լինել այդ մակնիշի մոտ 4150 հատ հրթիռ։

Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանց զրույցի թեմաներից մեկը, ենթադրաբար, կլինի Կիևին Tomahawk հրթիռների փոխանցումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031