
Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթթահ աս-Սիսիի հետ։ Հեռախոսազրույցը կազմակերպվել է Կնեսեթում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության ժամանակ։
Այս մասին հայտնում է Times of Israel-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն ընդունել է Եգիպտոսի առաջնորդի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում կայանալիք գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է Գազայում խաղաղության հաստատման հարցը։